20 նոյեմբերի 2012 - 11:39 AMT
Դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը Հայաստանի ու Քուվեյթի միջև կվերանա

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։