17 մայիսի 2005 - 12:08 AMT
ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Վարշավայում հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսին: Հանդիպմանը քննարկված հարցերից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ի.Ալիեւը տեղեկացրել է բանակցային գործընթացի ներկա փուլի մասին` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման շրջանակներում: Թ.Դեւիսը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Եվրախորհրդի միջեւ հարաբերությունների զարգացման, ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների շարունակման առնչությամբ: