20 նոյեմբերի 2012 - 15:24 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կսրի իրավիճակը

Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողության անցկացումը կսրի իրավիճակը ողջ տարածաշրջանում, երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով այցով գտնվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պան Գի Մունը երկուշաբթի երեկոյան ժամանել է Կահրիե` Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման Եգիպտոսի ջանքերի աջակցելու նպատակով:

«Ես Եգիպտոսից կմեկնեմ Իսրայել, որպեսզի կոչ անեմ նրա ղեկավարությանը վերջ տալ բռնությանը, ինչպես նաև հարգել միջազգային և մարդասիրական իրավունքի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Ցանկացած ցամաքային գործողություն կհանգեցնի տարածաշրջանում վտանգավոր թեժացման»,- ասել է Պան Գի Մունը: