17 մայիսի 2005 - 13:04 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՍՏՈՐԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների եւ սրբությունների նկատմամբ ոտնձգության բազմաթիվ փաստերի կապակցությամբ երկրի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեաշվիլին հայտարարել է. «Մենք խստորեն արձագանքելու ենք նման փաստերին, եթե այդպիսիք լինեն», տեղեկացնում է «Երկիր» թերթը: Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ադեաշվիլին նշել է նաեւ, որ նախկինում նման մեկ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվել է: