20 նոյեմբերի 2012 - 15:53 AMT
Իսրայելը որոշել է հետաձգել Գազայի հատված ցամաքային ներխուժումը

Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել Գազայի հատված ցամաքային ներխուժումը: Ինչպես հայտնել է Agence France-Presse գործակալությանը կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը, Իսրայելը նման որոշում է ընդունել, որպեսզի ավելի շատ ժամանակ տա հակամարտության դիվանագիտական կարգավորման փորձերին, որոնք անցկացվում են Եգիպտոսի միջնորդությամբ:

Այսօր գիշեր ավիահարձակումները շարունակվել են, սակայն Երուսաղեմը հասկացնել է տվել, որ պատրաստ է համաձայնվել հրադադարի և դիվանագիտական բանակցությունների ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի աջակցությամբ, հաղորդում է Lenta.ru-ն: