20 նոյեմբերի 2012 - 16:50 AMT
Ժերոմ Վալկե. Ցանկության դեպքում կարելի է շրջանցել ցանկացած մարզադաշտի անվտանգության համակարգը

Ցանկության դեպքում կարելի է շրջանցել ցանկացած մարզադաշտի անվտանգության համակարգը, բայց ՖԻՖԱ-ն ձգտում է կատարելագործել այդ մեթոդը` ուսումնասիրելով աշխարհի յուրաքանչյուր առաջնության անցկացման փորձը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:

2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ կազմակոմիտեի խորհուրդը կայացել է երեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում:

«2014-ին Բրազիլիայում ֆուտբոլի խաղին ներկա լինելու համար անհրաժեշտ է տրամադրել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են անունը, ազգանունը և բնակության հասցեն: Իհարկե, անվտանգության ցանկացած համակարգ կարելի է շրջանցել, բայց մենք ամեն անգամ փորձում ենք ամեն ինչ ավելի կատարելագործված անել` հաշվի առնելով աշխարհի առաջնությունների անցկացման փորձը»,- ասել է Վալկեն լրագրողներին մամլո ճեպազրույցում:

ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նշել է, որ Ռուսաստանը պետք է վերցնի ՖԻՖԱ-ի փորձը` միաժամանակ ադապտացնելով այն տեղի իրականությանը: