20 նոյեմբերի 2012 - 16:38 AMT
Արմեն Զաքարյանը դարձել է Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն

Բելգորոդի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին և նովոսիբիրցի Արմեն Զաքարյանը նվաճել են Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության ոսկե մեդալներ համապատասխանաբար մինչև 60 կգ և 64 կգ քաշային կարգերում:

Պոլյանսկին բարդ մենամարտում հաղթանակ է տարել Չեչնիայի Հանրապետության ներկայացուցիչ Ադլան Աբդուրաշիդովի նկատմամբ` 16:13: Իսկ Զաքարյանը եզրափակիչ մենամարտում վստահ հաղթանակ է տարել դաղստանցի Ռաջաբ Բուտաևի նկատմամբ (16:5), հաղորդում է gazeta.ru-ն: