20 նոյեմբերի 2012 - 20:11 AMT
Այաթոլլա Ալի Համենեի. Սիրիական ընդդիմությունը պետք է դադարեցնի զինված պայքարը

Սիրիական ընդդիմությունը պետք է դադարեցնի զինված պայքարը, որպեսզի կառավարությունը կարողանա լսել նրանց տեսակետն ու պահանջները: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:

Համենեին, կտրուկ քննադատելով մի շարք պետությունների, որոնք զենք են մատակարարում սիրիական ընդդիմությանը, ընդգծել է, որ մատակարարումը չդադարեցնելու դեպքում անհնար կլինի կարգավորել սիրիական ճգնաժամը:

Համենեիի խոսքովբ, Արևմտյան երկրները մտադիր են թուլացնել և ոչնչացնել Սիրիան, որը տարածաշրջանում հիմնական ընդդիմացող հանգույցն է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: