«Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում Սերգեյ Կարյակինը խոսել է ֆուտբոլի մասին:
Գրոսմայստերը հետևյալ պատասխանն է տվել այն հարցին, թե ով է ավելի լավը` Մեսսին, թե Ռոնալդուն. «Ռոնալդուի խաղն ինձ ավելի է դուր գալիս: Նա իր կարգը ցուցադրել է տարբեր ակումբներում և տարբեր խաղային մոդելներում: Մեսսին, իհարկե, հանճարեղ ֆուտբոլիստ է, սակայն Ռոնալդուի խաղաոճն ինձ ավելի է դուր գալիս: Շախմատում այժմ առանձնանում են նորվեգացի Մագնուս Կարլսենը և հայ Լևոն Արոնյանը: Արոնյանն, ամենայն հավանականությամբ Մեսսին է, Կարլսենը` Ռոնալդուն»:
Կարյակինը նաև ընդգծել է, որ շախմատիստների համար ֆիզիկական պատրաստվածությունն, իհարկե, կարևոր է, քանի որ պարտիան կարող է շարունակվել նաև 7 ժամ, և երկար ժամանակ կենտրոնացվածությունը պահպանելու համար լավ պատրաստվածություն է անհրաժեշտ: