21 նոյեմբերի 2012 - 11:55 AMT
Coca-Cola-ն ԱԱ-2014 համար պլաստիկ շշերը կվերածի նստարանների Մարականա նոր մարզադաշտում

Առնվազն 2 տարուց Բրազիլիայում կանցնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Միջոառման գլխավոր հովանավորներից մեկը Coca-Cola-ն է: Օրերս ընկերությունը պարտավորվեց նպաստել առաջնության բացասական ազդեցության նվազմանը շրջակա միջավայրի վրա պլաստիկ շշերի ուտիլիզացման անսովոր ծրագրի միջոցով: Ընկերությունը պլաստիկ շշերը կվերածի Ռիո դը Ժանեյրոյի Մարականա նոր մարզադաշտի նստարանների: Ընկերությունը մտադիր է տեղադրել պլաստիկ շշերի հավաքման շուրջ 100 կետ Ռիո դր Ժանեյրոյում և պատրաստել 6773 նստարան:

Ենթադրվում է, որ այս ֆուտբոլային մրցաշարը «ամենականաչներից» մեկը կդառնա նորագույն պատմության մեջ: