21 նոյեմբերի 2012 - 13:53 AMT
Արման Մելիքյան. Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի համար

Արցախյան հիմնախնդրի առումով տարին յուրահատուկ չէր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, շատերին հետաքրքրում է պատերազմի վերսկսման հավանականությունը, որը մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի համար: «Առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանը կավելացնի նավթից ստացվող գումարների չափը:

Դրանից հետո կփորձեն խնդիրը լուծել իրենց շահերին համապատասխան»,- ասաց Արման Մելիքյանը: Նա անդրադարձավ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն և նշեց, որ աշխարհում խորանալու են դեզինտեգրացիոն գործընթացները, որոնք կլինեն գերիշխող առաջիկա տասը տարիների ընթացքում: «Սպասվելիք բախումների կենտրոնում է Հայաստանը: Մենք գտնվում ենք տոտալ անհանգստությունների կենտրոնում: Թուրքիան մասնավոր կայունության մեջ է, սակայն, կարող է ներքաշվել ակտիվ գործընթացներում»,- ավելացրեց քաղաքագետը: