21 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
HRW և Amnesty International-ը կոչ են անում Աֆղանստանի իշխանություններին դադարեցնել խմբակային մահապատիժները

Երկու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը կոչ են անում Աֆղանստանի իշխանություններին դադարեցնել խմբակային մահապատիժները:

«Թալիբանի» ներկայացուցիչը նույնպես քննադատել է իշխանություններին խմբակային մահապատիժների համար՝ հայտարարելով, որ այդպիսով ոտնահարվում են կալանավորների իրավունքները, հայտնում է BBC-ին: