21 նոյեմբերի 2012 - 18:14 AMT
Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ. Իսրայելի մայրքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն անպատիժ չի մնա

Իսրայելի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը անպատիժ չի մնա նրանց համար, ովքեր այն իրականացրել են, այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է Իսրայելի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքս Սելսկին:

«Ահաբեկիչները պետք է իմանան, որ մեր խաղաղ բնակիչների ուղղությամբ և ոչ մի հարված հենց այնպես չի անցնելու, ուստի շարունակելու ենք ռազմական գործողությունները` ահաբեկիչներին, նրանց զենքերը, համակարգերը և այն ամենը ոչնչացնելու համար, ինչը նրանք կիրառում են ահաբեկչական գործողություններ իրականացնելիս»,-հայտարարել է Սելսկին: