21 նոյեմբերի 2012 - 17:20 AMT
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի մինչև դեկտեմբերի 15-ը

Երևանի գլխավոր տոնածառը Հանրապետության հրապարակում կտեղադրվի մինչև դեկտեմբերի 15-ը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Անցյալ տարի տոնածառը տեղադրվել է մինչև դեկտեմբերի 15-ը, և դժվար թե Ամանորի նախապատրաստության հետ կապված քաղաքապետարանի աշխատանքների ժամկետները փոփոխության ենթարկվեն»,- նշեց նա` հավելելով, որ դեկտեմբերի 20-ին էլ, ըստ ամենայնի, տեղի կունենա տոնածառի լույսերը վառելու արարողությունը: