21 նոյեմբերի 2012 - 18:12 AMT
Ըստ ԳԴՀ կանցլերի, Patriot համակարգերի Թուրքիա առաքման հարցը պետք է քննարկի բունդեսթագը

Անգելա Մերկելը գտնում է, որ Patriot համակարգերի Թուրքիա առաքման հարցը պետք է քննարկի բունդեսթագը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարան դիմելու է ՆԱՏՕ-ին Patriot համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայի հետ սահմանը պաշտպանելու համար:

Եթե Բեռլինը համաձայնվի Անկարային տրամադրել այդ համակարգերը, դրանց սպասարկման համար պետք է 170 գերմանացի զինծառայողների գործուղի Թուրքիա:

Մերկելը հայտարարել է, որ արտերկրում բանակային կազմավորումների կիրառման հարցը պետք է արտոնի բունդեսթագը: