19 մայիսի 2005 - 08:25 AMT
ԼՐԱՑԱՎ «ԴՈՆԻ ՆԱԽԻՉԵՎԱՆ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՊՈՐՏԱԼԻ ԵՐԵՔ ՏԱՐԻՆ
Մասնագիտացված ինտերնետ-պորտալի ստեղծման գաղափարը առաջացել էր դեւես 2002 թվականի մայիսին, երբ «Երկրամաս» թերթի ներկայացուցիչը Ռոստովի մարզում` Գրիգորի Ակոպովը եւ հայտնի գավառագետ Գեորգի Բագդիկովը լրջորեն սկսեցին մատծել երբեմնի փառավոր Դոնի Նախիչեւան քաղաքի հիշատակը հավերժացնելու մասին, որն այժմ հանդիսանում է Ռոստով Դոնի քաղաքի մի մասը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Այսօր Ռոստովում չկա ոչ մի հուշատախտակ, ոչ մի նշան, որ այստեղ երկու հարյուր տարի առաջ եղել է Ռուսաստանի կայսրության խոշորագույն հայկական քաղաքը, իր զարգացած ենթակառույցներով, իր սովորույթներով եւ ավանդույթներով: Կայքի ստեղծման օրից գլխավոր բաժիններն էին` «Նախիչեւանի լուրերը» (նորություններ Դոնի հայ համայնքի կյանքի մասին) եւ «Պատմական էքսկուրս»(պատմական փաստեր Դոնի հայերի կյանքի մասին), ավելացան նոր բաժիններ.«Ռուս-հայկական զրուցարան», «Նախիչեւնի հումոր», «Նախիչեւանը դեմքերով», «Նախիչեւանի խանութները» եւ «Օգտակար հղումներ»: Այսօր պորտալը խոշորագույն էթնիկ ինտերնետ-նախագիծն է Ռոստովի մարզում: «Նոր իրողություն» ինտերնետ-նախագծերի համառուսաստանյան մրցույթի արդյունքներով «Դոնի Նախիչեւան» պորտալը գրավեց երկրորդ տեղը «քաղաք» անվանակարգում, զիջելով առաջին տեղը «Rostov.ru» պորտալին, սակայն առաջ անցնելով Ռոստով Դոնի վարչակազմի տեղեկատվական պորտալից: 2005թ. մայիսին «Դոնի Նախիչեւան» անկախ պորտալը դարձավ «Յանդեքս-նորություններ»-ի գործընկերը: Բացի «Յանդեքսից» «Նախիչեւան Դոնի վրա» պորտալը համագործակցում է նաեւ շուրջ տասնյակ ինտերնետ-նախագծերի եւ որոշ տպագիր ԶԼՄ-ների հետ: