21 նոյեմբերի 2012 - 21:37 AMT
Ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց` Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Թել Ավիվում ուղևորափոխադրող ավտոբուսի պայթյունից հետո, հաղորդել է քաղաքային գլխավոր կլինիկայի ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ահաբեկչության արդյունքում ոչ ոք չի մահացել, բժիշկները ծանր են գնահատում 22 տուժածներից միայն մեկի վիճակը: Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ, մյուսները հոգեբանական շոկի վիճակում են:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 տուժածների մասին:

Զոհերի բացակայությունը օրինապահ մարմիններին թույլ է տվել եզրակացություններ անել այն մասին, որ պայթուցիկ սարքը գործի չի դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից: