21 նոյեմբերի 2012 - 21:38 AMT
Իսրայելի վարչապետը նախարարներին հավաքել է` Գազայյի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չորեքշաբթի երեկոյան հավաքել է նախարարներին` Գազայյի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով տեղական բանակային ռադիոյին:

Նախարարները պետք է, մասնավորապես, քննարկեն Գազայի հատվածը իրենց վերահսկողության տակ պահող ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադար կնքելու վերաբերյալ հարցը:

Ինչպես ռադիոն է փոխանցում, իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացման դեպքում, այդ հրադադարը կարող է ուժի մեջ մտնել արդեն հինգշաբթի գիշերը: