19 մայիսի 2005 - 09:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ՓԱԽԱԾ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՆՁՆՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ
Մոտ օրերս Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը, որոնք գտնվել են Ադրբեջանի ազգային անվտանգության հետաքննչական մեկուսարանում, կհանձնվեն երրորդ երկրի: Առայժմ չի նշվում ժամանակը եւ երկիրը, որին նրանք կհանձնվեն: Վերոհիշյալ անձանց երրորդ երկրի հանձնման բանակցությունները դեռեւս շարունակվում են: Հիշեցնենք, որ Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը փախել են Հայաստանից Ադրբեջան 2004 թվականին: Նրանց խոսքերով` Հայաստանի իշխանությունները հետապնդել են նրանց տանը, ապրել Հայաստանում հնարավոր չէ եւ նրանք եկել են Ադրբեջան, որպեսզի այնտեղից տեղափոխվեն երրորդ երկիր, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: