Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն կոչ է արել Եվրամիությանը չկրճատել օգնությունը զարգացող երկրներին: Նա նման դիրքորոշմամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներին դիմելու ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Բրյուսելում դիտարկում են Օգնության և զարգացման հիմնադրամում ներդրումները 10-11 տոկոսով կրճատելու տարբերակը «Օգնության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման կրճատումը նշանակում է կյանքերի կորուստ աշխարհի քիչ զարգացած մասերում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: ԵՄ-ում ծախսերի կրճատմանն աջակցում է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: