19 մայիսի 2005 - 10:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարեւորելով ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի առաքելությունը Հայաստան-ԵԽ համագործակցության զարգացման հարցում` Վ.Օսկանյանն ընդգծել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման կարեւորությունը` ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է մինչեւ տարվա վերջ ավարտել պարտավորությունների գործընթացը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: