19 մայիսի 2005 - 11:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովը մինչ օրս բավական աշխատանք է կատարել, եւ ժամանակն է այն ընդհանրացնելու եւ նախանշելու գործակցության նոր քայլեր: Հանդիպման առանցքային թեման եղել է տնտեսական համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանին հանձնած հայաստանյան ձեռնարկությունները, մասնավորապես «Մարս» գործարանը, արագ եւ արդյունավետ շահագործելու հնարավոր ժամկետները: Բացի այդ, կողմերը քննարկել են միջմարզային համագործակցության զարգացմանը, Կովկաս-Փոթի լաստանավային համալիրի շահագործմանն ու երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմաննը, ինչպես նաեւ առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ կարեւորվել է ռուսաստանյան փոքր եւ միջին ձեռնարկատիրական շրջանակներին Հայաստանի ներդրումային դաշտում ներգրավելուն ուղղված քայլերի ձեռնակումը: Իր հերթին, Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է երկրաշարժից տուժած քաղաքներ կատարած այցի տպավորությունները` նշելով, որ դրանք անճանաչելիորեն փոխվել են, եւ այդտեղ առաջնային խնդիրն արդեն դարձել է աշխատատեղերի թվի մեծացումը: Նրա խոսքերով` այդ խնդրի լուծմանը կնպաստի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության առավել ընդլայնումը: