19 մայիսի 2005 - 12:19 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանի կառավարության որոշմամբ Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն առանց մրցույթի եւ վարձակալման հիմունքներով 99 տարի ժամկետով կտրամադրվի 5 հազար քառ. մետր հողատարածք: Տվյալ տարածքում կկառուցվի Ռուսական ուղղափառ եկեղեցու տաճար: Տվյալ որոշումն ընդունվել է հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար հատկացվել է համապատասխան հողատարածք, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: