22 նոյեմբերի 2012 - 15:47 AMT
Իսրայելցի զինվորականները Հորդանան գետի արևմտյան ափին գերի են վերցրել 55 պաղեստինցի գրոհայինների

Իսրայելի բանակի զինծառայողները հինգշաբթի օրը գերի են վերցրել 55 գրոհայինների Հորդանան գետի արևմտյան ափին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գերեվարվածների թվում կան պաղեստինյան խմբավորումների դաշտային հրամանատարներ: Պաղեստինցիներին առևանգելու գործողությունն անցկացվել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադար հայտարարելուց հետո անվտանգության ապահովման միջոցառման շրջանակներում: