22 նոյեմբերի 2012 - 18:17 AMT
Integral Petroleum-ը նավթի ու գազի հետախուզմամբ կզբաղվի Հայաստանի տարածքում

Integral Petroleum ընկերությունը նավթի ու գազի հետախուզմամբ կզբաղվի Հայաստանի տարածքում: Համապատասխան որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ընկերության հետ համաձայնագրին՝ նավթի ու գազի հանքավայրերի արտադրանքը բաշխելու մասին: