Նախորդ տարվա ընթացքում 119 լրագրողներ են զոհվել` կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:
Զոհված լրագրողների քանակությամբ 2012-ը գերազանցել է նախորդ տարիները, ասվում է Մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute, IPI) զեկույցում: IPI-ն իր զեկույցները կազմում է սկսած 1997թ:
Համաձայն զեկույցի, լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Սիրիան է. այնտեղ արդեն զոհվել է 36 թղթակիցներ և ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչներ:
IPI-ի կարծիքով այս լրագրողների մեծ մասը դիտմամբ է սպանվել` տեղեկատվության տարածումը կանխելու համար:
Լրագրողների համար վտանգավորության առումով երկրորդ հորիզոնականում է Սոմալին, որտեղ սպանվել է 16 լրագրող:
Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները զեկույցում չեն հիշատակվում: