23 նոյեմբերի 2012 - 11:43 AMT
Նավթի համաշխարհային գները նվազել են Գազայի հատվածում անորոշության ֆոնին

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների տվյալներով նվազել են Գազայի հատվածում իրավիճակի ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 0.31 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 110.55 դոլար: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.24 դոլարով՝ կազմելով մեկ բարելի համար 87.14 դոլար: