23 նոյեմբերի 2012 - 10:31 AMT
Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով կարող է չխաղալ մինչև գարուն

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է բաց թողնել Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի մնացած մասը: Ոտնաթաթի վնասվածքը, որի պատճառով 25-ամյա հարձակվողը վերջին երեք շաբաթների ընթացքում դուրս չէր գալիս խաղադաշտ, ավելի լուրջ է, քան ենթադրվում էր:

«Հույսը դեռևս չենք կորցրել: Յուրան մարզվում է անհատական ծրագրով, սակայն ցավը դեռ զգալի է: Այս պարագայում հնարավոր չեմ համարում խաղացողի առաողջական վիճակը վտանգելը: Ամենայն հավանականությամբ, նա իսկապես խաղադաշտ դուրս չի գա մինչև գարուն»,-«Կրասնոդարի» գլխավոր մարզչի` Սլավոլյուբ Մուսլինի, խոսքը փոխանցում է sport-express.ru-ն: