23 նոյեմբերի 2012 - 12:29 AMT
Սեվաստոպոլում Յուրի Գագարինի հուշարձանի հարևանությամբ հայկական եկեղեցի կկառուցվի

Սեվաստոպոլում Յուրի Գագարինի հուշարձանի հարևանությամբ հայկական եկեղեցի կկառուցվի: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, ըստ Սեվաստոպոլի ազգային-մշակութային ընկերակցությունների ասոցիացիայի նախագահ Վալերի Միլոդանի, եկեղեցուն կից կգործի հոգևոր-մշակութային կենտրոն:

Ինչպես հայտարարել է Սեվաստոպորի Հայկական ընկերակցության նախագահի տեղակալ Զոյա Մերկելովան, շինարարությունը նախատեսվում է սկսել մատուռից: