Ամերիկյան ռոք-կիթառահար Ջիմի Հենդրիքսի չթողարկված երգերի հավաքածուն լույս կտեսնի հաջորդ տարի: Ինչպես հաղորդել է բրիտանական «Rolling Stone» ամսագիրը, ծրագրվում է սկավառակը թողարկել 2013թ մարտի 5-ին:
Հավաքածուում ներառված կլինեն 12 երգեր, որոնք երաժիշտը ձայնագրել է 60-ականների վերջերին`«Ջիմի Հենդրիքս Էքսպիրիենս» խմբից անկախ: