23 նոյեմբերի 2012 - 13:31 AMT
Դեմոկրատական կուսակցությունը կսատարի գործող նախագահին, եթե..

Եթե գործող նախագահը նախանշի երկրի խնդիրները լուծելու իրական քայլեր, ապա Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը կսատարի նրան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`միաժամանակ նշելով, որ իրենք արդար ընտրությունների հույս չունեն:

«Լուծումը պետք է լինի «երեք նախագահներից դուրս», չորրորդ նախագահը չպետք է լինի գործող համակարգի վերարտադրությունը»,-ասաց նա:

Այն մտահոգությունը, որ որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, կիսում է նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Սակայն նա նաև նշում է, որ ընդդիմությունը պետք է պայքարի ցանկացած դեպքում:

«Այս տեմպերով Հայաստանը 20 տարում կդատարկվի և մենք պայքարելու ենք: Պայքարի ձևերից մեկն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումն է»,-ասաց նա: