23 նոյեմբերի 2012 - 15:08 AMT
Դեկտեմբերին կկայանա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տղամարդկանց առաջության եզրափակիչը

Դեկտեմբերի 13-22 կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տղամարդկանց առաջության եզրափակիչ մրցաշարը:

Կմասնակցեն 2201 և ավելի ազգային և միջազգային վարկանիշ ունեցող, ինչպես նաև կիսաեզրափակչից իրավունք ստացած շախմատիստները:

Մրցաշարային ֆոնդը կազմում է 350 հազար դրամ: Դրամական պարգևներ են նախատեսված 1-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Հաղթողը կստանա 150 հազ. դրամ: