20 մայիսի 2005 - 12:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական աճին եւ երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Բացի այդ զրուցակիցները անդրադարձել են նաեւ հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարներին: Ռոբերտ Քոչարյանը Քըրք Քըրքորյանին է հանձնել Հայրենիքի շքանշանը: