20 մայիսի 2005 - 12:54 AMT
ԲԱՔՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ, ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
«Հայաստանը Հարավային Կովկասում ապակայունացման աղբյուր է», հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ուրբաթ օրը Բաքվում բացված «Հարավային Կովկասի անվտանգությունը եւ կայունացումը» ՆԱՏՕ-ի միջազգային կոնֆերանսում: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում տարածաշրջանում էներգապաշարների արտահանման զարգացման, իսկ Վրաստանը` տարանցիկ հնարավորությունների տրամադրման գործում, Հայաստանն արտահանում է անկայունություն»,- ասել է Ա. Ազիմովը: Փոխնախարարը նշել է, որ «Հայաստանը հարեւանների նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությամբ մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գլոբալ գործընթացներից, եւ Եվրաատլանտիկ կազմակերպությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պետք է տարբերվի Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունից»: Ա.Ազիմովը նշել է նաեւ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միշտ է դրական ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության ամրապնումը կօգնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցմանը»,- ասել է դիվանագետը: ՆԱՏՕ-ի խորհրդաժողովում մասնակցում են փորձագետներ ԱՄՆ-ից, Ռումինիայից,Վրաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: