23 նոյեմբերի 2012 - 16:46 AMT
ԻԻՀ նախագահ. Իրանը կարող է պաշտպանել իրեն, եթե Իսրայելը որոշի հարվածներ հասցնել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը կարող է պաշտպանել իրեն, եթե Իսրայելը որոշի հարվածներ հասցնել նրա միջուկային օբյեկտներին:

«Նրանք ցանկանում են վնաս հասցնել Իրանի ժողովրդին և հարմար առիթի են սպասում: Բայց նրանք գիտեն, որ Իրանը երբեք առաջինը չի հարձակվի, բայց կարող է պաշտպանել իրեն»,- ասել է նա Իսլամաբադում կայացած մամլո ասուլիսում:

Իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի ցանկությունն Ահմադինեժադն անվանել է երեխայություն: