23 նոյեմբերի 2012 - 17:25 AMT
ՆԱՏՕ. Patriot հրթիռների տեղակայումը Թուրքիայում զուտ պաշտպանական բնույթ է կրում

Անդերս ֆոգ Ռասմուսենը հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որ Patriot հրթիռների տեղակայումը- Թուրքիայում, Սիրիայի հետ սահմանին, զուտ պաշտպանական բնույթ է կրում, հայտարարել է ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ձգտելով թափանցիկության, հեռաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու նշել այդ հանգամանքը»,-գրել է Թվիթերում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, հայտնում է «Ինտերֆաքսը»: