21 մայիսի 2005 - 08:22 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման բնագավառներում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ քաղաքաշինական եւ բնակարանային-կոմունալ ոլորտների բարեփոխումներին վերաբերող հարցերը: Կողմերը նշել են, որ նախկին խորհրդային երկրներում առկա նույնատիպ խնդիրների լուծումն ավելի դյուրին կդառնա, եթե այդ գործում համապիտանի մեթոդներ գտնելու ուղղությամբ համատեղ աշխատանք տարվի: