Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի` ժողովրդավարական փոփոխությունների հարցերով օգնական ղպտի Սամիր Մարկուսը հրաժարական է տվել` ի նշան նախագահի լիազորությունների ընդլայնման դեմ բողոքի, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԷՖԷ գործակալությանը:
«Ես հրաժարական եմ տալիս, որպեսզի բողոքս արտահայտեմ երեկ Մուրսիի կողմից ընդունված հրամանագրի վերաբերյալ»,-հայտարարել է մահմեդական մեծամասնության հետ երկխոսությունում եգիպտացի քրիստոնյաներին ներկայացնող Մարկուսը, ով երկրում հայտնի է նաև որպես լիբերալ գրող: