23 նոյեմբերի 2012 - 19:52 AMT
ԱՄՆ ՌԾՈւ-ը կարճ ժամանակով կկրճատեն ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում

ԱՄՆ ՌՕՈւ-ը կարճ ժամանակով կկրճատեն ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Navy Times-ին:

«Նիմից» նավի վերանորոգումը, որը 2013թ հունվարին պետք է գար Պարսից ծոց` փոխարինելու «Դուայթ Էյզենհաուերին», կձգձգվի առնվազն մինչև ամառ: Ներկայումս «Նիմիցը» գտնվում է Վաշինգտոնի նահանգի Բրեմերտոն նավահանգստում` ԱՄՆ ՌԾՈւ-ի բազայում:

Այս առնչությամբ «Դուայթ Էյզենհաուերը» Պարսից ծոցը կլքի դեկտեմբերին և ԱՄՆ-ում կվերանորոգվի, որպեսզի փետրվարին 4 ամսով վերադառնա Մերձավոր Արևելք: