23 նոյեմբերի 2012 - 20:02 AMT
Մեքսիկայի նախագահն առաջարկել է երկրի պաշտոնական անվանումից հեռացնել «Միացյալ Նահանգներ» բառերը

Ֆելիպե Կալդերոնը առաջարկել է երկրի պաշտոնական անվանումից հեռացնել «Միացյալ Նահանգներ» բառերը: Համապատասխան օրինագիծն ուղարկվել է խորհրդարան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ժամանակն է, երբ մեքսիկացիները պետք է իրենց հայրենիքին վերադարձնեն գեղեցիկ և պարզ անվանումը` Մեքսիկա»,-հայտարարել է նախագահը:

Կալդերոնը հիշեցրել է, որ երկրի ներկայիս անվանումն ընդունվել է մի քանի տարբերակներից` 1924թ սահմանադրության համաձայն: