23 նոյեմբերի 2012 - 19:45 AMT
Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Արցախում ունեցած հանդիպումների արդյունքները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: