24 նոյեմբերի 2012 - 11:32 AMT
Ֆլորիդայում երկու գնորդներ կրակ են բացել «սև ուրբաթի» ժամանակ

Երկու մարդ է տուժել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում Walmart սուպերմարկետի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու գնորդների միջև, որոնք չեն կիսել կայանատեղին: Երկուսի կյանքն էլ վտանգված չէ:

Այս տարի «սև ուրբաթը», որը զանգվածային նախածննդյան ակցիաների առաջին օրն է խանութների մեծ մասում, տեղափոխվել էր հինգշաթբի օրվան:

Միլիոնավոր ամերիկացիներ շտապել են խանութներ, կրճատելով Գոհաբանության օրվա տոնակատարությունն ու չճաշակելով տոնական հնդկահավը: