24 նոյեմբերի 2012 - 15:49 AMT
«Սֆերա» միկրոարբանյակն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում

«Սֆերա» միկրոարբանյակը, որը ռուս տիեզերագնացների կողմից թողարկվել է օգոստոսին, մտել է մթնոլորտի խիտ շերտեր և, ենթադրաբար, ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Այս մասին վկայում են ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության տվյալները:

Ամերիկացի զինվորականների հաշվարկների համաձայն արբանյակը մթնոլորտ է մտել շաբաթ օրը, ըստ Գրինվիչի 08:17-ի սահմաններում:

«Սֆերա» միկրոարբանյակը թողարկվել է օգոստոսի 20-ին: