24 նոյեմբերի 2012 - 15:36 AMT
Սարկոզին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ L’Oreal ընկերությունից կանխիկ գումար չի ստացել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկից` Լիլիան Բետանկուրից գումար չի ստացել 2007թ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:

Նախկին նախագահի խոսքով, ինքն ընդհանրապես չի զբաղվել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հարցերով: