
Առնվազն 4 մարդ է զոհվել Դամասկոսի մերձակայքում տեղակայված «Յարմուկ» պաղեստինցի փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:
Գործի է դրվել տեղի պաղեստինյան ահաբեկչական խմբավորման ղեկավարի ավտոմեքենայի տակ դրված պայթուցիկ սարքը: Հիշեցնենք, որ խմբավորումը Սիրիայի քաղաքացիական պատերազմում աջակցում է երկրի նախագահ Բաշար Ասադին: Խմբավորումը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սիրիայի ազատ բանակին, որը պայքարում է Բաշար Ասադի դեմ, հաղորդում է «Ռոսբալտը»: