24 նոյեմբերի 2012 - 17:12 AMT
Կանադայի պետական պարտքը շաբաթ օրը կհասնի 600 մլրդ դոլարի

Կանադայի պետական պարտքը շաբաթ օրը կկազմի 600 մլրդ դոլար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարկատուների կանադական ֆեդերացիայի տնօրեն Գրեգորի Թոմասը:

Ըստ նրա, «նման բան թույլ տալ չէր կարելի»: Նա մեղադրում է վարչապետ Սթիվեն Հարփերի կառավարությանը ավելորդ ծախսերի մեջ:

Դրանց թվում Թոմասը նշել է 2008թ ֆինանսական ճգնաժամի ընթացքում տնտեսության խթանման միջոցները:

2011-2012 ֆինանսական տարվա արդյունքների համաձայն, Կանադայի պետական պարտքը կազմել է 582,2 մլրդ դոլար` ավելանալով 31,8 մլրդ-ով: