24 նոյեմբերի 2012 - 17:33 AMT
Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է վառելիքի վաճառքի սահմանափակումը վերացնելու մասին

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է վառելիքի վաճառքի սահմանափակումը դադարեցնելու մասին, ինչի պատճառը «Սենդի» կործանարար փոթորիկն էր: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն`հղելով Agence France-Presse-ին:

Նյու Յորքի իշխանությունները ստիպված էին նոյեմբերի 9-ին սահմանափակել վառելիքի վաճառքը` քաղաքը սպասարկող նավթավերամշակող գործարանների աշխատանքի զանգվածային դադարի պատճառով: