24 նոյեմբերի 2012 - 17:57 AMT
Նյու Յորքում անցկացվել է Սանտա-Կլաուսների ավանդական շքերթ

Նյույորքյան Մանհեթան գլխավոր զբոսաշրջային փողոցում` Հինգերորդ ավենյուում, կայացել է Սանտա Կլաուսների ամենամյա շքերթը: Այս ավանդույթը ծնվել են 1902թ: Դրանով է սկսվում ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի չունևոր բնակիչների համար բարեգործական ակցիան:

Ակցիան կազմակերպում է «Ամերիկայի կամավորներ» ասոցիացիան: Սանտա Կլաուսները մի քանի շաբաթ շարունակ միջոցներ են հավաքելու և զվարճացնելու քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Հավաքված միջոցները կտրամադրվեն Նյու Յորքի անտուններին և չունևոր ընտանիքներին, գրում է Vesti.ru-ն: