24 նոյեմբերի 2012 - 18:24 AMT
Ուսեյն Բոլթը և Էլլիսոն Ֆելիքսը ճանաչվել են 2012թ լավագույն թեթև աթլետներ

Յամայկացի սպրինտեր Ուսեյն Բոլթը և ամերիկացի վազորդուհի Էլլիսոն Ֆելիքսը IAAF-ի կողմից ճանաչվել են լավագույն թեթև աթլեթներ:

Բոլթը, ով Լոնդոնում դարձել է օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, քվեարկության ժամանակ առաջ է անցել Արիս Մերրիտից և քենիացի Դավիթ Ռուդիշուից: Յամայկացին այս մրցանակին է արժանանում իր կարյերայի ընթացքում արդեն 4-րդ անգամ:

Օլիմպիադա-2012-ի եռակի չեմպիոն Ֆելիքսը առաջ է անցել բրիտանացի Ջեսիկա Էննիսից և նոր զելանդացի Վալերի Ադամսից:

Մրցանակաբաշխությունը կայացել է Բարսելոնայում` IAAF-ի հարյուրամյակին նվիրված միջոցառումնրի շրջանակում: