26 նոյեմբերի 2012 - 10:11 AMT
Իսրայելի ռազմական օպերացիայի արդյունքում Գազայի հատվածին հասցված վնասը գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը

Նոյեմեբերի 14-21-ը Իսրայելի ռազմական օպերացիայի արդյունքում Գազայի հատվածին հասցված վնասը գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Նա նաև ներկայացրել է մարդկային կորուստների վերաբերյալ տվյալներ. Գազայի հատվածում իսրայելական օդային հարվածների զոհ է դարձել 166 մարդ, 1235-ը վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: